Ժուլիեն շամպինիոնով
ЛАЙФԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Այս բաղադրատոմսի համար օգտագործելու ենք սունկն առանց ոտիկների:
Ամենից առաջ կտրատում ենք սունկը: Այնուհետև փոքր խորանարդիկներով մանրացնում ենք սեխն ու քերիչով քերում պանիրը:
- Սոխը կարագով տապակում ենք մինչև վարդագունելը, հետո նույն կերպ տապակում ենք սնկերը: (եթե կարագը չի բավականացնում, կարող ենք ձիթայուղ օգտագործել): Սնկերը տապակվելուն պես ավելացնում ենք 2 ճ/գդ ալյուրը և լավ խառնում:

- Ավելացնում ենք թթվասերը: Եթե սոուսը շատ խիտ է, մի քիչ կաթ կամ թթվասեր ենք ավելացնում, մինչև ստանանք հեղուկ թթվասերի խտության սոուս: Ստացված խառնուրդին աղ ու պղպեղ ենք ավելացնում և դնում ժուլիենի համար նախատեսված սպասքի մեջ:

- Այնուհետև զանգվածի վրա քերած պանիր ենք ցանում ու 5 րոպեով դնում 250 աստիճան տաքացված ջեռոցի մեջ, որպեսզի երեսին ոսկեգույն կեղև ձևավորվի:

- Ահա և վերջ:

Ժուլիեն բառը ֆրանսիական խոհանոցի տերմին է, նշանակում է մթերքը նախնական մշակման համար կտրատելու եղանակ: Այսօր ժուլիեն ասելով հասկանում ենք փոքր բաժիններով պանրով ու սնկով կերակրատեսակ:
Ժուլիենի մեջ ավելացվում են տարբեր բաղադրիչներ. հավի միս, ծովամթերք, բանջարեղեն, տարբեր համեմունքներ, սակայն հիմնական բաղադրիչները մնում են սունկը, գլուխ սոխը, սերուցքային սոուսն ու պանիրը
1
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
2
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
3
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026



