Հենրիխը լինելու է մաեստրո, ով թելադրում է խաղը. Ջեյմի Ռեդնափը` Մխիթարյանի մասին
СПОРТԱնգլիական «Լիվերպուլ»-ի ու «Տոտենհեմ»-ի նախկին ֆուտբոլիստ Sky Sports կայքի հայտնի վերլուծաբան Ջեյմի Ռեդնափը կազմել է այն 10 ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կարող են զարդարել անգլիական պրեմիեր լիգան 2015-2016 մրցաշրջանում: Այդ 10 ֆուտբոլիստների թվում վերլուծաբանն ընդգրկել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «ՄանչեսթեÖ € Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Սիրում եմ հետևել նրա նման ֆուտբոլիստների խաղին: Նա պահեր է ստեղծում իր փոխանցումների շնորհիվ: Հենրիխը լինելու է մաեստրո, ով թելադրում է խաղը և սահմանում կանոնները: Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում ամենաշատ արդյունավետ փոխանցումներն է կատարել Բունդեսլիգայում, այդ պատճառով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողներին խնջույք է սպասվում: Անհանգստացնում է միայն այն, թե որ դիրքում է նա հանդես գալու: Նա կարող է կործանարար լինել 10 համարի դիրքում, սակայն այնտեղ մրցակցելու է Պոլ Պոգբյի ու Ուեյն Ռունիի հետ, ուստի ստիպված կլինի ավելի լայն խաղալ»,- ասել է Ռեդնափը:
Ռեդնափի կազմած տասնյակում տեղ են գտել նաև «Մանչեսթեր Սիթի»-ի նորեկ Լերոի Սանեն, «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Վինսենտ Յանսենը, «Լեսթեր»-ի նորեկ Նամպալիս Մենդին, «Վեստ Հեմ»-ի պաշտպան Ռիս Օքսֆորդը, «Արսենալ»-ի կիսապաշտպան Գրանիտ Ջական, «Բարնլի»-ի հարձակվող Անդրե Գրեյը, «Լիվերպուլ»-ի հարձակվող Սադիո Մանեն, «Բորնմութ»-ի կիսապաշտպան Յորդան Իբեն և «Մանչեսթեր Սիթի»-ի նորեկ Ջոն Սթոունզը: