Առաքել Միրզոյանը վնասվածքի պատճառով վաղաժամ ավարտել է ելույթը «Ռիո-2016»-ում
СПОРТՀայաստանի օլիմպիական հավաքականի անդամներին հանգիստ չեն տալիս վնասվածքները: «Արմենպրես»-ը հայտնում է, որ ծանրամարտում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանն ավարտել է ելույթը Ռիոյում ընթացող օլիմպիական խաղերի ծանրամարտի տղամարդկանց 85 կգ քաշային կարգի մրցումներում վնասվածքի պատճառով։
Պոկում վարժության երկրորդ փորձի ժամանակ Միրզոյանը բարձրացրել է 158 կգ ծանրաձողը, բայց այդ ընթացքում ոտքի վնասվածք է ստացել: 396 կգ երկամարտի համաշխարհային ռեկորդի գնով այս քաշային կարգում օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Իրանը ներկայացնող Քյանուշ Ռոսթամին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



