Ереван, 17.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Տատու արտիստը՝ դաջվածքների տեսակների, հակացուցումների ու գների մասին

ЛАЙФ

Life.panorama.am-ը գրում է.

Դաջվածքներ կամ սիրում են, կամ ատում. մարդկանց մի մասը կարծում է, որ դաջվածքը գեղեցկացնում է մարմինը, մյուս մասն էլ պնդում է հակառակը:

Հայաստանում ովքե՞ր են դիմում արվեստի այս տեսակին, միջինն ի՞նչ արժե այս հաճույքը, եւ մեծամասամբ ինչպիսի՞ դաջվածքներ են նախընտրում հայ երիտասարդները. Նշված եւ այլ թեմաների շուրջ Life.panorama.am-ը զրուցել է տատու արտիստ Կարեն Հակոբյանի (Շուր) հետ:

«Յուրաքանչյուր իր աշխատանքը հարգող տատու-արտիստ պետք է իր նյութերն ու գործիքները ստերիլ վիճակում պահի: Օգտագործվող յուրաքանչյուր գործիք մեկ անգամվա համար պետք է նախատեսված լինի: Եթե ընդհանուր մեկ նախադասությամբ ասենք, ապա տատու արտիստի գործիքի միայն շարժիչն է, որ չի փոխվում, մնացած ամեն ինչ՝ ներկի տարայից, մինչեւ ասեղներ պետք է մեկ անգամվա լինեն, չհաշված հենց տատու արտիստի ձեռքերի մաքրությունն ու ձեռնոցների կիրառումը: Եթե չպահպանվեն այս կանոնները՝ ապա դաջվածք կատարելը կարող է առողջության համար վտանգավոր լինել ու տարբեր վարակիչ հիվանդություններ ձեռք բերելու պատճառ դառնալ»,- նշեց Կարենն ու հավելեց.

«Ինչ վերաբերվում է ներկերի վնասակարությանը, ապա սա իհարկե, միֆ է, եթե տվյալ տատու արտիստը օգտվում է որակյալ ներկերից, որոնց հիմքում ընկած են օրգանիկ նյութեր: Գոյություն ունեն աշխարհում առաջատար ապրանքանիշեր, որոնց ներկերից էլ օգտվում են փորձառու տատու արտիստները»:

Ի դեպ, մասնագետի խոսքով, դաջվածք անելու համար կան նաեւ հակացուցումներ՝ արգելվում է դաջվածք անել ալկոհոլի ազդեցության տակ, ինչպես նաեւ հղիներին եւ մաշկային ու ալերգիկ հիվանդությամբ տառապողներին:

Եթե տարիներ առաջ հազվադեպ կարելի էր հանդիպել իգական սեռի ներկայացուցիչների, որոնց մարմնի վրա կային տարբեր դաջվածքներ, ապա մեր օրերում այս երեւույթը արդեն զարմացնող չէ: 

Խոսելով իր՝ կին հաճախորդների մասին՝ Կարեն Շուրը նշեց. «Սա մեր հայ կոնսերվատիվ մենթալիտետին հատուկ մտածելակերպ է, իսկ ո՞վ է ասել, որ տատուն միայն տղամարդկանց համար է: Դաջվածքը գոյություն ունի արդեն հազարավոր տարիներ, ամբողջ աշխարհում սա նորմալ երեւույթ է եւ չունի սեռային խտրականություն: Մեր երկրում մշակութային էր դարձել նման մտածելակերպը, որ տատու անում են միայն տղաները՝ բանակում, բայց դա, իհարկե, սխալ կարծիք է: Որպես տատու արտիստ կարող եմ ասել, որ կանանց վրա դաջվածքը կարող է շատ ավելի գեղեցիկ դիտվել. հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում այս առումով ավելի շատ զարգացում կապրենք ու կընդունենք, որ դաջվածքն էլ արվեստի մի տեսակ է»:

Անդրադառնալով հաճախորդների կողմից ամենաշատ ընտրվող պատկերներին, մասնագետը նկատեց. «Սա շատ ինդիվիդուալ է: Մարդն ինքն է որոշում, թե ինչ է ուզում պատկերվի իր մարմնին, տատու արտիստն այս առումով չպետք է միջամտի, նա միայն կարող է խորհուրդ տալ: Պատկերի ընտրությունը խիստ անձնական է, քանի որ սովորաբար դրանք իրենց մեջ պատմություն, իմաստ կամ որեւէ խորհրդանիշ են պարունակում: Բայց այս դեպքում պետք է նկատել նաեւ, որ մարդ կա՝ իր համար ինքնանպատակ է տատու անելը, նա չի էլ հասկանում, թե ինչու է դա ուզում, իսկ այդ ժամանակ կոնկրետ ես խորհուրդ եմ տալիս հրաժարվել դաջվածք անելուց: Միաժամանակ կան նաեւ մարդկանց մի խումբ, ովքեր արդեն տառապում են տատումանյայով, ովքեր առաջին դժվարությունը հաղթահարելուց հետո, անընդհատ ուզում են իրենց մտքերը պատկերի միջոցով հաղորդել մարմին` այդպիսով հավերժացնելով իրենց կյանքի  կարեւոր դրվագները»:

Հարցին՝ մեր երկրում դաջվածք անելն ի՞նչ արժե, Կարեն Շուրը պատասխանեց. «Եթե ընդհանուր դիտարկենք՝ կարող ենք ասել, որ տատու անելը սկսվում է 8000 դրամից մինչեւ հազարավոր դոլարներ: Գինը կախված է ընտրված պատկերից՝ նայած, թե ինչ բարդության աշխատանք է տարվում: Բնականաբար, եթե մարդու վրա նկարում ես եռաչափ պատկերով գեղարվեստական աշխատանք, այս դեպքում մատչելի լինել ուղղակի չի կարող, քանի որ նման աշխատանքի վրա տատու արտիստը կարող է ամիսներով աշխատել»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян