Ջոզեֆ Բայդենը կայցելի Թուրքիա
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կայցելի Թուրքիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին տեղեկացրել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: «Հուլիսի 15-ից (Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից) հետո ԱՄՆ-ի դիրքորոշումը բարելավվել է, ու նրանք սկսել են գործել: Մեզ կայցելի փոխնախագահ Բայդենը»,-«Դողան» գործակալությունը փոխանցել է վարչապետի խոսքերը:
«Ռոյթերս»-ը հայտնում է, որ Բայդենը Թուրքիա կժամանի օգոստոսի 24-ին` դառնալով առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով Անկարա է այցելում ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Պաշտոնական Անկարան կարծում է, որ ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999 թվականից բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, պատասխանատվություն է կրում ռազմական հեղաշրջման փորձի համար:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



