Հարձակումների շարք՝ Չիկագոյում. կան զոհեր և վիրավորներ
МЕЖДУНАРОДНОЕԱնցած գիշեր ԱՄՆ Չիկագո քաղաքում տեղի են ունեցել մի շարք հարձակումներ, որոնց արդյունքում զոհվել է 2, վիրավորվել 8 մարդ: Այս մասին հայտնում է Chicago Sun-Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ անհայտ անձը կրակ է բացել ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել են 30 տարեկան տղամարդ և 26 տարեկան կին: Առաջինը տեղում սպանվել է գլխին կրակոցից: Նրա ընկերուհին վիրավորվել է ոտքից և տեղափոխվել հիվանդանոց:
Համանման հանգամանքներում մեկ այլ շրջանում կրակել են Չիկագոյի 17-ամյա բնակչի: Նա մահացել է հիվանդանոց հասցնելուց 15 րոպե անց:
Օգոստոսի 13-ի գիշերը քաղաքում տեղի է ունեցել ևս վեց հարձակում, որոնց արդյունքում վիրավորվել է յոթ մարդ:
Հանցագործությունների բնույթը ցույց է տալիս, որ դրանք կատարվել են փողոցային հանցավոր խմբերի անդամների կողմից:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



