Աշխարհի ամենամեծ ընտանիքը
ФОТОՇատ երկրներում երկու երեխա ունենալը լիովին բավական է: Սակայն Հնդկաստանի բնակիչ Զիոնա Չանայի ընտանիքը այդ սովորականներից չէ: Նա, ամենայն հավանականությամբ, աշխարհի ամենամեծ ընտանիքի հայրն է. նա ունի 39 կին և 94 երեխա:
Զիոնան քրիստոնեական «Չանա» կոչվող աղանդի ղեկավարն է, ով իր 39 կանանց և 94 երեխաների հետ ապրում է Բակտվանգի 100 սենյականոց տանը: Ըստ նրա աղանդի՝ նա կարող է ունենալ այնքան կին, որքան ցանկանում է: Նրա կանայք ապրում են իր ննջասենյակի մոտ գտնվող կոմունալ սենյակներում, մինչ իր երեխաները իրենց ընտանիքներով ապրում են առանձնատան այլ սենյակներում:
Ահա Զիոնայի առանձնատունը
Զիոնայի տան մեկ օրը անցնում է մոտավորապես այսպես. կանայք հերթականությամբ ճաշ են պատրաստում, մինչ աղջիկները մաքրում են տունը և լվացք անում: Իսկ որդիներն կատարում են հողագործական և անասնապահական աշխատանքներ:
Մեկ ճաշի ժամանակ ընտանիքը ուտում է 30 հավ, 60 կիլոգրամ կարտոֆիլ, և 100 կգ բրինձ:
Նրա թոռները և ամենափոքր երեխաներն այսպես են ճաշում:
Զիոնայի 39 կանայք նրա հետ գիշերն անց են կացնում ըստ գրաֆիկի:
Ահա նրա կանանց սենյակը:
Զիոնան 39 կանանցով չի սահմանափակվում: Նա պլանավորում է կրկին ամուսնանալ: Զիոնան ասում է. «Ես հաջողակ մարդ եմ, քանի որ հոգ եմ տանում այսքան շատ մարդկանց մասին:»
Իսկ Զիոնայի կանայք շատ լավ հարաբերությունների մեջ են, քանի որ, ինչպես նրա կանանցից մեկն է ասում՝ նրանց հարաբերությունները հիմնված են «փոխադարձ հարգանքի և սիրո վրա»:
Ահա նրանց ընտանեկան լուսանկարը:
Նյութը հրապարակման պատրսատեց Past.am-ը։