4 գիտականորեն ապացուցված պատճառներ լուռ մնալու համար
ЛАЙФՄեր կյանքի ամեն վայրկյան մենք շրջապատված ենք աղմուկով, և մենք այնքան ենք սովորել դրան, որ դա մեզ համար սովորական բան է դարձել:
Այնուամենայնիվ, մենք ձեզ այսօր կապացուցենք, թե ինչու մենք պետք է ավելի շատ լուռ մնանք և սովորեցնենք ինքներս մեզ լռությանը:
-
Լռությունն օգնում է ուղեղի բջիջների վերականգնմանը
Ըստ 2013 թվականի աղմուկի մակարդակների մասին ուսումնասիրության՝ երկու ժամ լռությունը օգնում է նոր բջիջներ առաջացնել հիպոկամպուսին (վերջինս ուղեղի այն հատվածն է, որը պատասխանատու է մեր սովորելու ունակությունների, հիշողության և էմոցիաների համար): -
Լռությունը մեզ ստեղծարար է դարձնում
Մեր ուղեղն ավելի ակտիվ է, երբ մեր մարմինը հանգիստ է: Հանգստյան ժամերին այն մշակում և վերցնում է օրվա ընթացքում ստացած ինֆորմացիան: Երբ այս պրոցեսը լավ է ընթանում, այսինքն, առանց շեղող աղմուկի կամ միջամտության, ուղեղը ակտիվացնում է այն հատվածը, որը միացնում է էմոցիաները և հիշողությունը, բարձրացնում է մարդու երևակայությունը և բարելավում կարողությունները: Այսպիսով՝ լռության մեջ մենք ավելի ստեղծարար ենք դառնում և բացվում ենք աշխարհին: -
Լռությունը ազատում է սթրեսից և լարվածությունից
Ապացուցված է, որ անդադար աղմուկը ազդում է ուղեղի վրա, ինչն էլ ավելի է ազդում սթրեսի հորմոնների մակարդակի վրա: Լռությունը, ընդհակառակը, անում է հակառակը. աղմուկի բացակայությունը ազատում է մեր ուղեղը և մարմինը լարվածությունից: Հետազոտողները հաշվարկել են, թե ինչպես է փոխվում մարդու արյան ճնշումը և շրջանառությունը և պարզվել է, որ 2 րոպե լռությունը շատ ավելի հանգստացնող է, քան ցանկացած հանգստացնող երաժշտություն լսելը:
-
Լռությունը լրացնում է մեր մտավոր ռեսուրսները
Աղմուկը խանգարում է մեզ խնդիրներ լուծել թե՛ ուսումնառության ժամանակ, և թե՛ աշխատանքում. այն կարող է մեր մոտիվացիայի և ուշադրության պակասի պատճառը դառնալ, ինչպես նաև դրա պատճառով մենք ավելի շատ սխալներ կարող ենք անել: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այն երեխաները, ովքեր ավտոբուսի կամ գնացքի կանգառներին ավելի մոտ են ապրում, ավելի ցածր թվանշաններ են ստանում կարդալուց և լեզուներից, քան այն երեխաները, ովքեր ավելի հանգիստ թաղամասերում են ապրում: Այնուամենայնիվ, կա մի հաճելի հավելում. Ուղեղը կարող է վերականգնել այն ամենը, ինչը դուք կորցրել եք աղմուկի ժամանակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։