ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կոկորդիլոսը պոկել է կնոջ ձեռքը
ОБЩЕСТВОԱմերիկյան Ֆլորիդա նահանգում կոկորդիլոսը գրեթե ամբողջությամբ պոկել է ափին կանգնած կնոջ ձեռքը: Տուժածին առատ արյունահոսությամբ հոսպիտալացրել են, հայտնում է ABC ալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան ձկնորսական Ուիլարդս գյուղում, ուր կարելի է հասնել միայն նավակով կամ ուղղաթիռով:
«Կինը կանգնած է եղել ափին և ձեռքի տարան գցել է ջուրը: Կոկորդիլոսը կծել է կնոջ, երբ նա փորձել է տարան ջրից դուրս բերել»,- հայտնել է ոստիկանության աշխատակից Մայք Ջեշլեսը:
Նրա խոսքով, կնոջ մոտ ծանր վնասվածք է, նա գրեթե ամբողջությամբ զրկվել է աջ ձեռքից: Կինը կորցրել է գիտակցությունը արյան կորստի պատճառով:
Տուժած 49-ամյա տեղացի կնոջը հոսպիտալացրել են ուղղաթիռով Դիիրֆիլդ Բիչ քաղաքի վնասվածքաբանության կենտրոն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



