Ամառային սանրվածքի 8 տարբերակներ, որոնք իսկապես հրաշալի են
ФОТОԱմառային նորաձևությունը իսկապես սահմանափակումներ չունի՝ հատկապես երբ խոսքը վերաբերում է կանացի սանրվածքներին: Չկա անձրև, ձյուն, մառախուղ և ուրեմն կարող ես ամեն ինչ անել քո մազերի հետ՝ համոզված լինելով, որ արդյունքը հաստատ մինչև օրվա վերջ կպահպանվի:
1.
Երկարավուն բոբ, թեթևակի հենված ուսերին: հատկապես սազում է երկարավիզ գեղեցկուհիներին:Սա հրաշալի տարբերակ է բոլոր այն կանանց և աղջիկների համար, ովքեր թեև սիրում են կարճ սանրվածքներ, բայց ժամանակ առ ժամանակ նաև հավաքում են մազերը:
2.Երկար մազեր՝ ծայրերում մի փոքր ալիքաձև լուծումով: Երկար մազեր ունեցողների համար այս տարբերակը հրաշալի է: Այն թեթևություն ու անմիջականություն է ներշնչում: Առավելապես սազում է շատ երիտասարդ աղջիկներին, որոնք սիրում են հագուստի մեջ ազատ ոճը:
3.Իդեալական կառե մինչև ունքերը կտրված հստակ մազափնջով: Սա այն սանրվածքն է, որը կարող է անթերի դարձնել ցանկացած դեմք: Սազում է միջին տարիքի կանանց, հատկապես եթե բնությունից ունեն ուղիղ ու սահուն մազեր:
4.Դասական բոբը ևս նորաձև է այս ամառ: Այն թեթև է, հարմար, ու ամենակարևորը՝ տպավորիչ:
5.Երկարավուն բոբ՝ ծայրերում ասիմետրիկ լուծումներով: Այս սանրվածքը առաջին հայացքից չհարդարվածի տպավորություն է թողնում, բայց և միևնույն ժամանակ թարմություն ու թեթևություն է բերում այն կրողի իմիջին: Իսկ մի՞թե դա չէ ամենակարևորը:
6.Երկար մազերի դասական օրինակ՝ առանց շերտերի, համաչափ ու նույն երկարության ուղիղ հարդարված մազեր: Նման սանրվածքով դու կարող ես ամբողջ ամառ շրջել, և քո տեսքը միշտ խնամված ու գրավիչ կլինի:
7.Բնական խոպոպներ: Հրաշալի այս տարբերակը ամառային սանրվածքներից ամենապահանջվածն է: Այն հատկապես սազում է նրանց, ոքեր բնությունից ունեն այսպիսի մազեր: Այս սանրվածքի հաջողակության գաղտնիքը մազերի երկարության մեջ է: Նման մազեր կրողները պետք է խուսափեն շատ կարճ և շատ երկար սանրվածքներից:
8.Մեկ ուղությամբ հարդարված մազեր: Այս հրաշալի տարբերակը կօգնի քեզ մի քանի րոպեում հրաշալի տեսք ունենալ: նշանակություն չունի՝ մազերդ երկար են, թե կարճ, հարթ հարդարված, թե ոչ…այս տարբերակի շնորհիվ քո տեսքը անթերի կլինի: