Սինգապուրի առաջին տիկինը Միշել Օբամայի հետ հանդիպման է գնացել $11 արժողությամբ պայուսակով
ФОТОԱշխարհի ամենակայացած քաղաքական գործիչներից մեկը՝ Սինգապուրի նախագահի կին Հո Չինը գնացել է Սպիտա Տուն՝ Միշել Օբամայի հետ հանդիպման, և նրա պայուսակը միանգամից գրավել է միլիոնավոր մարդկանց ուշադրությունը: Բոլորին ապշեցրել է պայուսակի գինը՝ ընդամենը 11 դոլար:
Ինչպես տեսնում եք այն հասարակ, «դինոզավրիկներով», մանկական պայուսակ է:
Եվ հարցն այն չէ, որ Հո Չինը էժանագին իրեր է սիրում օգտագործել: Այս «դիզայներական մոտեցման» հեղինակը Սիտո Շեն Ժին է՝ Pathlight School դպրոցից, որտեղ սովորում են աուտիզմով տառապող երեխաները:
Գովազդն իր նպատակին է հասել: Այս լուսանկարը տեսնելուց հետո դպրոցի աշակերտները հսկայական քանակությամբ պայուսակի պատվերներ են ստացել:
Մինչ այս դեպքը երեխաները 4 ամսում 200 պայուսակ էին պատրաստել, իսկ այժմ նույն քանակությամբ պայուսակների պատվերներ ստանում են ընդամենը 1 ամսում: