Նուբարաշենի կամրջի մոտ մեքենան մոտ 60 մետր գլորվել է ձորը. Կան վիրավորներ
ОБЩЕСТВОՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 00.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Նուբարաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ 3110» մակնիշի 10 LT 675 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 21-ամյա Ա. Պ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը մոտ 60 մ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի ուղեւորներ 19-ամյա Ա. Կ.-ն եւ 19-ամյա Մ. Ա.-ն դուրս են բերվել ձորից եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները Ա.Պ.-ին պատգարակով դուրս են բերել ձորից, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ անջատել մարտկոցը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



