Եգիպտոսցի ձյուդոիստը հրաժարվել է սեղմել հրեա մրցակցի ձեռքը
СПОРТԵգիպտոսցի ձյուդոիստ Իսլամ Էլ Շեհաբին Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ կրած պարտությունից հետո հրաժարվել է սեղմել իր մրցակցի՝ ազգությամբ հրեա Օռ Սասոնի ձեռքը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Սասոնի կողմից տապալվելուց ու պարտվելուց հետո եգիպտոսցին վեր է կացել ու, տեսնելով հրեա մրցակցի առաջ պարզած ձեռքը, հետ գնացել՝ մերժողաբար տարուբերելով գլուխը:
Շահեբիի նման ոչ մարզական պահվածքից հետո հանդիսատեսը դժգոհել է ու սկսել սուլել նրա հետևից:
Մինչդեռ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նիկոլաս Մեսները, արձագանքելով տվյալ միջադեպին, նշել է, որ միայն այն փաստը, որ արաբական երկիրն ընդունել է Իսրայելի հետ մրցակցելու մարտահրավերը, արդեն իսկ մեծ նվաճում է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



