Օլիմպիական խաղերի մասնակից գերմանացի մարզիչը ծայրահեղ վիճակում է Ռիոյում ավտովթարից հետո
МЕЖДУНАРОДНОЕՌիոյի օլիմպիական խաղերին մասնակցող Գերմանիայի թիավարման հավաքականի մարզիչը ավտովթարի է ենթարկվել ու ծայրահեղ վիճակում է: Մարզիչը վթարի է ենթարկվել Ռիո դե Ժանեյրոյում տաքսու մեջ` ստանալով գլխի լուրջ վնասվածք: Երբ նրան տեղափոխել են հիվանդանոց, պարզվել է, որ այնտեղ չկա նյարդաբանական բաժանմունք:
Արդյունքում ստիպված են եղել վթարի ենթարկված մարզչին տեղափոխել մեկ այլ հիվանդանոց` 20 կիլոմետր հեռու առաջինից: «Մենք կցանկանայինք լավ լուրեր հաղորդել, բայց դեռ կարող ենք միայն խաչել մեր մատերն ու աղոթել»,-ասել է Գերմանիայի օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիայի նախագահը: Վթարված մեքենայում գտնվել է հավաքականի մեկ այլ անդամ ևս, ով թեթև վնասվածքներ է ստացել ու արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



