Շվեդիայի ոստիկանությունը ազատել է ավտոբուսը փախստականներից, ովքեր հրաժարվել են տեղավորվել կացարանում
МЕЖДУНАРОДНОЕՓախստականները, ովքեր բողոքել են Միգրացիոն վարչության կողմից իրենց հատկացված անվճար բնակարանից, ոստիկանության միջամտությունից հետո ստիպված են եղել լքել իրենց զբաղեցրած ավտոբուսը: Այդ մասին հայտնել է շվեդական ռադիոն, հայտնում է TASS-ը:
Անցյալ հինգշաբթի 25 միգրանտի ավտոբուսով տարել են Նորվեգիայի սահմանի մոտ գտնվող Կրոկստրյոմեն վայրը: Սակայն փախստականներին դուր չի եկել կացարանը, քանի որ հեռու է եղել խոշոր բնակավայրերից, ինչպես նաև 6 ընտանիքի բաժին է հասել մեկ լողասենյակ:
Ավտոբուսի տեր ընկերությունը դիմել է ոստիկանություն, ովքեր ստիպել են վերջին 4 միգրանտին լքել ավտոբուսը: «Ներկայումս բոլոր փախստականները գտնվում են կացարանում»,- հաստատել է միգրացիոն վարչության ներկայացուցիչը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»
5
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России



