Թրամփը վստահ է, որ կհաղթեր Քլինթոնին, եթե ԶԼՄ-ները չաղավաղեին իր խոսքերը
МЕЖДУНАРОДНОЕՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել է գրառում այն մասին, որ եթե ԶԼՄ-ները արդար լուսաբանեին իր քարոզարշավը, ապա նա 20%-ով առաջ կլիներ իր հակառակորդ Հիլարի Քլինթոնից, հայտնում է RIA Novosti-ն:
«Եթե զզվելի և կոռումպացված լրատվամիջոցները ինձ ազնվորեն մեկնաբանեին և կեղծ նշանակություն չդնեին իմ խոսքերի մեջ, ես 20%-ով առաջ կլինեի Հիլարիից »,- գրել է Թրամփը:
Հաջորդ հրապարակման մեջ նա գրել է. «Իմ հանրահավաքները արդար չեն մեկնաբանվում լրատվամիջոցների կողմից: Նրանք երբեք չեն քննարկում իրական իմաստը և երբեք ցույց չեն տալիս մարդկանց քանակը կամ խանդավառությունը»:
Վերջին հարցումների տվյալներով՝ Քլինթոնը վստահորեն առաջ է Թրամփից:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



