Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների Ֆրանսիայում գտնվող 3 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը
ЛАЙФԴեյվիդ և Վիկտորիա Բեքհեմները որոշել են վաճառել իրենց 3 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը, որը գտնվում է Ֆրանսիայի Բարգեմոն գյուղում:
Տունն ունի գեղեցիկ յասամանագույն հյուրասենյակ, 6 ննջասենյակներ և հսկայական լողավազան:
Ըստ The Sun-ի՝ Բեքհեմները 19-րդ դարի այս առանձնատունը գնել են 2003 թվականին 1.8 միլիոն դոլարով և դրա վերանորոգման վրա ծախսել են ավելի քան 6.5 միլիոն դոլար: Սակայն շատ հազվադեպ այդ տունն այցելելուց հետո Բեքհեմների ընտանիքը որոշել է վաճառել այն:
Ահա առանձնատան հրաշալի խոհանոցը և ճաշասենյակը:
Իսկ տան լողավազանից բացվում է Բարգեմոն գյուղի հեքիաթային տեսարանը:
The Sun-ը նաև պնդում է, որ Բեքհեմները միլիոնավոր դոլարներ են ծախսել այդ տան վրա, սակայն նրանք կարծես թե չեն ցանկանում վայելել իրենց աշխատանքի արդյունքները: Իսկ տեղի բնակիչներն ասում են, որ Բեքհեմները գրեթե երբեք չեն ապրել այդ տանը, իսկ երբ եկել են, Դեյվիդը չի շփվել իր հարևանների հետ. նա միայն բաժանել է իր ստորագրությունները և նույնիսկ մեկ անգամ վիճել է գյուղացիներից մեկի հետ, և դա եղել է ֆուտբոլիստի միակ շփումը իր հարևանների հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: