Դեսպան Թաթուլ Մարգարյանն ու կինը միասին մոտ 70 միլիոն դրամի եկամուտ են ունեցել
ЭКОНОМИКАԲելգիայի թագավորությունում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը մեկ տարում 30 միլիոն դրամ է աշխատել: Այս մասին տեղեկանում ենք դեսպանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2015թ. տարեկան հայտարարագրից:
Թաթուլ Մարգարյանի դրամական միջոցները 2015թ. սկզբին կազմել են 45 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 40 հազար ԱՄՆ դոլար: Իսկ նրա տարեկան եկամուտներն էլ կազմել են 56 հազար 256 եվրո, որը նրա՝ որպես դեսպանի ստացած աշխատավարձն է:
Մարգարյանի կինը՝ Անահիտ Աղումյանը, պարզվում է ամուսնուց ավելի շատ է վաստակում եւ իր դրամական միջոցներն էլ ավելի շատ են, քան պաշտոնյա ամուսնունը:
Ըստ վերջինիս 2015թ. տարեկան հայտարարագրի՝ դեսպանի կինը տարեսկզբին 195 հազար ԱՄՆ դոլար է ունեցել, իսկ ահա տարեվերջին՝ 220 հազար ԱՄՆ դոլար:
Անահիտ Աղումյանի եկամուտները նույնպես գերազանցում են ամուսնունը՝ նա նախորդ տարի 80 հազար ԱՄՆ դոլար եկումուտ է ունեցել:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան