Ռիո-2016. Մաքսիմ Մանուկյանը դուրս է մնացել պայքարից
СПОРТՄաքսիմ Մանուկյանը զրկվել է Ռիո դե Ժանեյրոյում ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 85 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որակավորման փուլում 28-ամյա ըմբիշը 0:3 հաշվով պարտվել է Հունգարիան ներկայացնող Վիկտոր Լյորինցին: Եթե հունգարացին դուրս գար եզրափակիչ, Մաքսիմ Մանուկյանը հնարավորություն կստանար պայքարել բրոնզե մեդալի համար: Սակայն 2 հաղթանակ տանելուց հետո Լյորինցը կիսաեզրափակիչում պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Դավիդ Չակվետաձեին, ինչի արդյունքում Մաքսիմ Մանուկյանը զրկվել է մեդալի համար պայքարից:
Եզրափակիչում Դավիդ Չակվետաձեի մրցակիցը կլինի աշխարհի գործող չեմպիոն, Ուկրաինան ներկայացնող Ժան Բելանյուկը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



