Երեւանում շենքի 9-րդ հարկից ընկած եւ ողջ մնացած Կարենը մի քանի վիրահատությունների կենթարկվի
ОБЩЕСТВОԵրեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում օգոստոսի 12-ին երեկոյան 9-րդ հարկից ընկած ու ողջ մնացած 36-ամյա Կարեն Միքայելյանը մի քանի լուրջ վիրահատությունների պետք է ենթարկվի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, NEWS.am-ին հայտնեցին «Աստղիկ» ԲԿ-ից, որտեղ գտնվում է Կարեն Միքայելյանը:
Կարեն Միքայելյանը շարունակում է մնալ հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը բավարար է:
Կարեն Միքայելյանը երկրորդ ողի, պարանոցային հատվածի, ազդրի, սրունքի կոտրվածքներ ունի, վնասվածքները կյանքին վտանգ սպառնացող չեն:
Կարեն Միքայելյանը մենակ էր ապրում, ծնողները մի քանի տարի առաջ են մահացել: Հարեւանների խոսքով՝ նա հոգեկան խնդիրներ ունի, որոնք ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



