Շպարի ինչ պարագաներ չի կարելի օգտագործել ամռանը
ФОТОBlognews.am-ը գրում է.
Տոնային քսուկ
Չօգտագործելով տոնային քսուկ՝ մեր կերպարն ավելի թեթև և եթերային է դառնում: Տոնային քսուկները խցանում են մաշկի ծակոտիները, մաշկին չեն թողնում շնչել: Իսկ նմանատիպ քսուկը յուղային հիմքի վրա իրական աղետ է մաշկի համար: Փոխարինեք այն խոնավեցնող քսուկով, իսկ մաշկի թերությունները թաքցրեք թեթև դիմափոշու միջոցով:
Այտաներկ
Ամռանը այտաներկի անհրաժեշտություն գրեթե չկա: Ամռան շոգից այտերը բնականից կարմիր են դառնում, և լրացուցիչ այտաներկը Ձեզ կարող է ծիծաղելի տեսք հաղորդել:
Ստվերաներկ
Դժբախտաբար, ոչ մի ստվերաներկ, նույնիսկ ամենահայտնի ապրանքանիշների, չի դիմանում ամռան տապին: Եթե նրանց անհրաժեշտությունը սուր զգացվում է, ապա ընտրեք ուլտրակայուն միջոցներ և անպայման այն տարածեք ստվերաներկի համար նախատեսված հիմքի վրա: Խորհուրդ է տրվում ընտրել անփայլ, նուրբ գույների ստվերաներկ:
Աչքի մատիտ
Եթե ամռան տապին օգտագործեք աչքի մատիտ և ջանք չխնայեք գեղեցիկ «պոչիկներ» անելու համար, ապա, ամենայն հավանականությամբ, արևային ճառագայթների ներքո հեշտությամբ կվերածվեք պանդայի: Ամռանը խորհուրդ է տրվում սյուրմա օգտագործել:
Դեմքի սկրաբ
Ամռանը մաշկը պետք է շատ նուրբ մաքրել և խնամել: Այս ժամանակահատվածում ցանկալի է չօգտագործել դեմքի սկրաբներ, իսկ ընտրությամբ դեպքում գնեք փոքր մասնիկներով և բնական հիմքով քսուքներ:
Սպիրտային հիմքով բոլոր պարագաները
Ամռան տապին մաշկը չորանում է և կորցնում է իր էլաստիկությունը: Եթե չեք ցանկանում իրավիճակն ավելի բարդացնել, ապա մի օգտագործեք սպիրտային հիմքով միջոցներ. մաշկը պետք է պահպանի իր բնական խոնավեցումը: