Քիմ Քարդաշյանի 3 տարեկան դուստրը հագել է մայրիկի՝ 1.700 դոլար արժողությամբ Balenciaga երկարաճիտ կոշիկները
ФОТОՔիմ Քարդաշյանի 3 տարեկան դուստրը հագել է մայրիկի՝ 1.700 դոլար արժողությամբ Balenciaga երկարաճիտ կոշիկները։ Ռեալիթի շոուի 35-ամյա աստղը Twitter-ում հրապարակել է դստեր՝ Նորթի լուսանկարը, որում նրա հագին Balenciaga–ի ապրանքանիշի մետաղական գույնի երկարաճիտ կոշիկներ են։

«Չէի կարծում, որ այս պահն այսքան շուտ կգա։ Դուստրս գողանում է իմ կոշիկները։ Դե գոնե նա լավ ճաշակ ունի»,– մակագրել է հայուհին լուսանկարը եւ տեղադրել այն Balenciaga հեշթեգով։

Նշենք, որ երեկ երեկոյան Քիմը հատկապես տրամադրված էր շփվելու։ Նա ֆեմինիզմի մասին մի ամբողջ էսսե էր գրել՝ հայտարարելով, որ այդ գաղափարներն իրեն հարազատ են, սակայն ինքն իրեն ֆեմինիստ չի համարում։
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Когда земля уходит из-под ног: «Паст»
3
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
4
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»
5
Глава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха Грузии



