Ռիո-2016. Այսօր Հայաստանը հավակնելու է ոսկե մեդալի
СПОРТArmsport.am-ը գրում է.
Օգոստոսի 16-ին Ռիոյի Օլիմպիական խաղերում պայքարի մեջ կմտնեն Հայաստանի չորս ներկայացուցիչներ, որոնցից երեքը հավակնելու են մեդալների:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից: Նրա մրցակիցը Եգիպտոսը ներկայացնող Ադհամ Կահքն է: Այդ արգելքը հաղթահարելու դեպքում հաջորդ փուլում Հարությունյանի մրցակիցը կլինի Թոմաս Լորինց (Հունգարիա) - Հանսու Ռյու (Հրվ. Կորեա) զույգի հաղթողը: Գոտեմարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:20-ին:
98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը նույնպես մեկնարկելու է 1/8 եզրափակչից: Արթուրի մրցակիցը իտալացի Դաիգորո Տիմոնչինին է: Քառորդ եզրափակիչ անցնելու դեպքում Ալեքսանյանը կգոտեմարտի Ցիուրարիու Ալեքսուս (Ռումինիա) - Համդի Մուստաֆա Աբդելվահաբ (Եգիպտոս) զույգի հաղթողի հետ: Գոտեմարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին:
105+ քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Գոռ Մինասյանի ելույթի մեկնարկը նախատեսված է Երեւանի ժամանակով 02:00-ին:
04:05-ին պայքարի մեջ կմտնի հեռացատկորդ Ամալյա Շարոյանը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



