Նորաձև է այն, ինչն ինձ սազում է. Արամեի կինը կիսվում է գեղեցկության բանաձևով
ФОТОLife.panorama.am-ը գրում է.
Արամեի կնոջ՝ երգչուհի Աննա Թովմասյանի գեղեցկության ու նորաձև լինելու մասին շատերն են խոսում: Երիտասարդ հայուհիների մի հատված հետևում է նրա ոճին, ընտրած աքսեսուարներին ու զգեստապահարանին:
Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչո՞ւմ է կայանում Աննայի գեղեցկության գաղտնիքը. «Նախ շնորհակալ եմ նման գնահատականի համար, բայց ես չեմ կարծում, որ միշտ խնամված տեսք ունեմ, քանի որ դա գրեթե անհնար է: Իրականում, ըստ իս գեղեցկության պահպանման համար ոչ մի գաղտնիք չկա, պարզապես պետք է մեծ ցանկություն ունենալ ու ինչու ոչ նաև հնարավորություն խնամված տեսք ունենալու համար: Ինքս ոչ մի հատուկ բան չեմ անում, պարզապես փորձում եմ պահպանել այն, ինչ բնությունն է ինձ տվել»,- նշեց գեղեցկուհի Աննա Թովմասյանը:
Դե իսկ սլացիկ կազմվածքը պահպանելու համար Աննան հաճախում է մարզասրահ, որն, ի դեպ, նրա համար հաճելի զբաղմունք է.«Ես շատ հաճախ եմ մարզասրահում գտնվում, քանի որ նախ շատ եմ սիրում այդ երևույթը, հետո գեղեցիկ կազմվածքը պահպանելը շատ եմ կարևորում: Իսկ այ սպա կենտրոններ հաճախում եմ միայն հաճույքիս համար»,- նկատեց նա:
Անդրադառնալով իր ոճին, նորաձևությանը մշտապես հետևելու իր ձգտումներին՝ Աննա Թովմասյանը խորհուրդ տվեց. «Այո, ճիշտ եք նկատել, ես սիրում եմ հետևել նորաձևությանը և հնարավորինս փորձում եմ ձեռքս պահել սեզոնային նորաձևության զարկերակին, բայց կարծում եմ միայն նորաձևության հիթերին հետևելով՝ մարդը նորաձև տեսք չի կարող ունենալ: Կրել այն, ինչ նորաձև է, դեռ չի նշանակում, որ կինը գեղեցիկ տեսք կունենա: Կոնկրետ ինձ համար նորաձև է այն, ինչն ինձ սազում է: Ինքս հագուստն ընտրում եմ ըստ իմ տրամադրության»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան