8 խորհուրդներ ձեր երեխաների ամառն ավելի հետաքրքիր դարձնելու համար
ФОТОՄենք փորձում ենք ամեն ինչ անել, որ մեր երեխաները դուրս գան և խաղան մաքուր օդում: Սակայն ամռանը նրանց դրսում զբաղեցնելը այդքան էլ հեշտ չէ: Ուստի մենք այսօր ձեզ մի քանի խորհուրդներ կտանք, որոնց շնորհիվ ձեր երեխան դրսում ուղղակի հրաշալի ժամանակ անց կկացնի:
-
Մեծ գրատախտակ
Գրեթե բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել, սակայն նրանք դա հիմնականում տանն են անում: Ամռանը տոթ բնակարանը դժվար թե ամենալավ միջավայրը լինի ձեր երեխայի նկարելու համար: Ուատի դուք կարող եք դրսում գրատախտակ դնելով օգնել ձեր երեխաներին միաժամանակ վայելել թե՛ հրաշալի եղանակը և թե՛ արվեստի գլուխգործոցներ ստեղծել:
-
Ավազով խաղալու տարածք
Ավազը երեխաների ամենասիրելի բաներից մեկն է: Ուստի կարող եք շատ հեշտությամբ պատրսատել այս փոքրիկ հեվանոցով ավազի հրապարակը, որը կդառնա ձեր երեխայի ամենասիրելի վայրը:
-
Փորձարկումների պատ
Երեխաները սովորում են փոքրիկ և անվնաս փորձարկումներ անելով: Եթե ցանկանում եք, որ ձեր երեխաները հանճարներ դառնան, ուրեմն կարող եք պատրաստել նմանատիպ զվարճալի փարձարկումների պատ: -
Կախարդական վրան
Բոլոր երեխաներն էլ կերազեն ամառային շոգից թաքնվել հենց այս վրանում: Այս գեղեցիկ վրանի պատրաստման լուսանկարները կարող եք դիտել այստեղ՝
-
Ցանցաճոճ
Սա նույնպես երեխաները հաստատ կհավանեն:
-
Մագլցելու պատ
Ժամանակն է մի կողմ դնել համակարգիչները և մաքուր օդում սպորտով զբաղվել:
-
Ջրային բատուտ
Երեխաները շատ են սիրում ցատկել և թռվռալ: Ուստի կարող եք պատրաստել ջրային բատուտներ, որոնք կօգնեն երեխաների թե՛ ցատկոտել և թե՛ զովանալ ամառվա շոգին: Իսկ ջրային բատուտը կարող եք պատրաստել այսպես. մեծ թափանցիկ պոլիէթիլենային կտորների ծայրերը արդուկով հալեցրեք և միմյանց միացրեք՝ տեղ թողնելով միայն ջրի խողովակի անցնելու համար: Ջուրը լցնելուց հետո փակեք անցքը: Երեխաները սա շատ կսիրեն: Պատրաստման լուսանկարները կարող եք դիտել այստեղ:
-
Հետաքրքիր ճոճանակ
Հին անվադողերից պատրաստված այս ճոճանակը կդառնա ձեր երեխայի սիրելի զբաղմունքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: