Բրազիլիայում ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա. կան զոհեր
ОБЩЕСТВОԵրեք մարդ է զոհվել Բրազիլիայի Մինաս-Ժերայսի նահանգում երկշարժիչ մասնավոր ինքնաթիռի աղետի հետևանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով նահանգի հրշեջ ծառայությանը, ինքնաթիռը հունիսի 7-ին Բելու Օրիզոնտի քաղաքի բնակելի թաղամասի վրա է ընկել Պամպուլյաս օդանավակայանից թռիչքից քիչ անց:
Օդանավում եղած բլոր երեք մարդիկ զոհվել են: Բնակելի շենքը, որի վրա ընկել է ինքնաթիռը, զգալի վնասվածքներ է ստացել: Տանը գտնվողներից մեկը տուժել է և տեղափոխվել հիվանդանոց: Աղետի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել սկսված հրդեհը և թույլ չտալ, որ այն տարածվի հարևան կառույցներ:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, մարդկանց զոհվելու և ինքնաթիռի կործմանման փաստով քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



