Մարեզ․ Կան ակումբներ, որոնք կարող են ինձ ստիպել հեռանալ «Լեսթերից»
СПОРТ«Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մարեզը հայտարարել է, որ կան ակումբներ, որոնց առաջարկները պատրաստ է ընդունել, սակայն չի նշել, թե որ ակումբների մասին է խոսքը։
-Այս պահին աշխարհում կան 2-3 ակումբներ, որոնք կարող են ինձ ստիպել հեռանալ «Լեսթերից», բայց ես ցանկանում եմ շարունակել ելույթներս Անգլիայի առաջնությունում։ Սա սուպերլիգա է,-Մարեզի խոսքը մեջբերված է «France Football»-ից։
Հավելենք, որ Ռիյադ Մարեզի «Լեսթերի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը։ Այժմ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը», սակայն «աղվեսների» ղեկավարությունը հրաժարվել է բանակցել։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



