Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Թուրքիայի բանտերը դատարկվում են «գյուլենականներով» լցնելու համար

МЕЖДУНАРОДНОЕ

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ իշխանությունները երկրի ուղղիչ հաստատությունների բեռնաթափման բարեփոխումների շրջանակում բանտերից ազատ կարձակեն 38 հազար դատապարտյալների, որոնք կշարունակեն մնալ դատարանների վերահսկողության տակ:

Վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, իշխանությունները գնացել են դրան այն բանի համար, որպեսզի մեծ թվով դատապարտյալներ պետական հեղաշրջման փորձից հետո զանգվածային ձերբակալությունների ֆոնին ազատազրկման ժամկետը կրեն պայմանական:

Թուրքական ընդդիմադիր մամուլը երկրի արդարադատության նախարարության այդ որոշումը մեկնաբանել է այնպես, որ իշխանություններն այդ կերպ բանտերում տեղեր են ազատում պետհեղաշրջման մեջ Անկարայի կողմից մեղադրվող չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի` ձերբակալված հետեւորդների համար:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Չանքայա պալատում հեռուստաալիքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրի զինված ուժերի սպայական անձնակազմի 60-80 տոկոսը, ռազմական ուսումնարանների 95-ը տոկոսը կապված են «Գյուլենի ահաբեկչական կազմակերպության» (FETՃ) հետ, որին Անկարան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:

Բինալի Յըլդըրըմն ասել է, որ ներկայում բացահայտվել է Գյուլենի կազմակերպության հետ կապված 76 հազար 597 մարդ, պետական համակարգում աշխատանքից ազատվել է 7 հազար 897-ը, որոնք կասկածվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, որոնցից 3 հազարից ավելին զինվորականներ են:

«Ընդհանուր առմամբ մինչ այժմ գյուլենականների հետ կապերի կասկածանքով հայտնաբերվել է 81 հազար 494 մարդ», -ասել է Թուրքիայի վարչապետը:

Թուրքական «Հուրիեթ»-ը գրել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Աֆղան Ալան հայտարարել է, որ «Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության» (FETO) դեմ անցկացված գործողության շրջանակում 76100 պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից:

Թուրքիայի կրթության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ գյուլենականների հետ կապեր ունենալու կասկածանքով Թուրքիայում 27 հազարից ավելի կրթության, այդ թվում` 5342 գիտության ոլորտի աշխատակիցներ, որոնցից 4225 ակադեմիական անձնակազմ հեռացվել են աշխատանքից, որոնց այլեւս արգելվել է աշխատել այդ ոլորտում: 

Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ ներկայում բերման է ենթարկվել 5171 մարդ, 16899 մարդ ձերբակալվել է: Ձերբակալվածներից 3083-ը ոստիկաններ են, 7248-ը` զինվորներ, 2288-ը` դատավորներ եւ դատախազներ: 3601 մարդ ազատ է արձակվել, իսկ 7173 մարդ գտնվում է հսկողության տակ, 75 հազար մարդու անձնագրերը չեղյալ են հայտարարվել:

Աֆղան Ալան նաեւ նշել է, որ 162 զինվորականներ, որոնցից 9-ը գեներալներ եւ 96-ը ոստիկաններ, գտնվում են որոնման մեջ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված դիվանագիտական ծառայությունից հետ են կանչվել ընդհանուր թվով 208 դիվանագետներ, որոնցից  32-ը, սակայն, անհայտ պատճառներով առանց թույլտվության, չեն վերադարձել երկիր:

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըքը հայտարարել է, որ ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո զինված ուժերի շարքերից հեռացվել է 3185 զինծառայող:

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված Թուրքիայի զինված ուժերից ներկա դրությամբ հեռացվել կամ ձերբակալվել է անձնակազմի մոտ 1,5 տոկոսը:

Վերջին տվյալների հաղորդումների համաձայն` դիմակայության արդյունքում, որի կենտրոնը դարձել էին Ստամբուլը եւ Անկարան, զոհվել են 246 քաղաքացիներ` չհաշված 100-ից ավելի խռովարարներին, 2 հազարից ավելի մարդ էլ վիրավորվել է:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ հեղաշրջմանը մասնակից  Թուրքիայի զինված ուժերի հարյուրավոր զինծառայողներ փախել են Իրաք, որոնց մի մասը միացել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества