Բանվոր, հողագործ, հաշվապահ, վարորդ ու պահակ. ՏԻՄ ընտրությունների առաջադրված թեկնածուներ
ПОЛИТИКАՄինչ սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրման ավարտը դեռ երկու օր կա: Այս մի քանի օրվա ընթացքում կատարված առաջադրումների մեջ արդեն իսկ բավական հետաքրքիր թեկնածուներ կան:
Այսպես, Արագածոտնի մարզի Սասունիկի գյուղապետարանի գյուղատնտես, անկուսակցական, ինքնաառաջադրմամբ հանդես եկած Սվետլանա Գեւորգյանն այս պահին համայնքի գործող ղեկավար, ինքնաառաջադրված Արման Սարգսյանի միակ մրցակիցն է: Քուչակ համայնքում էլ իր թեկնածությունն է առաջադրել գյուղի մարզադպրոցի հաշվապահ Արամ Ասատրյանը:
Արարատի մարզի Դեղձուտ գյուղում էլ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Յուրիկ Մուրադյանի հետ պայքարի է մտել Բնապահպանության նախարարության վարորդ, անկուսակցական Հովիկ Նազարպուրը:
Մարզի Դիտակ համայնքում էլ ներկայիս գյուղապետի՝ հանրապետական Սուրեն Սրապոյանի մրցակիցը նույնպես ՀՀԿ-ական է, գյուղապետարանի պահակն է՝ Գրիգոր Կոլոտյանը:
Արմավիրի մարզի Արաքս համայնքում էլ իր թեկնածությունն է առաջադրել հողագործ Մամիկոն Մելոյանը, իսկ Մուսալեռ համայնքում այսօրվա դրությամբ դեռեւս մեկ առաջադրված թեկնածու կա՝ «Մուսալեռ» թանգարանի բանվոր, անկուսակցական Աբրահամ Ֆարֆարյանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество



