Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԱՄՆ-ի պետքարտուղարությունն անհանգստացած է Ադրբեջանում ակտիվիստների ձերբակալություններով

МЕЖДУНАРОДНОЕ

 ԱՄՆ-ըն անհանգստացած են Ադրբեջանում REAL շարժման քարտուղար Նաթիգ Ջաֆարլիի, ինչպես նաեւ այլ ակտիվիստների ձերբակալության մասին լուրերով:

Վկայակոչելով ԱՊԱ լրատվական գործակալությունը, հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները, ինչի մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը:

«Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում ազատ արձակել իրենց իրավունքները կատարելու ժամանակ ձերբակալված անձանց, հարգել սեփական քաղաքացիների ազատությունը:

Մենք նաեւ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում երկրի զարգացման մասին բաց երկխոսություն թույլ տալ, այդ թվում` Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու մասին սեպտեմբերի 26-ին ծրագրված հանրաքվեի շեմին, եւ սահմանադրական ուղղումներ ներկայացնել` Եվրոպայի Խորհրդի ու Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կազմում Վենետիկի հանձնաժողովի համատեղ քննարկմանը», -ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանում վերջին օրերին REAL (Հնարապետական այլընտրանք) շարժման երեք ակտիվիստների` Նաթիգ Ջաֆարլիի, Էլշան Գասըմովի եւ Թողրուլ Իսմայիլովի ձերբակալությունները դատապարտել է նաեւ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է հանեն Նաթիգ Ջաֆարլիի, Էլշան Գասըմովի եւ Թողրուլ Իսմայիլովի դեմ բոլոր մեղադրանքները եւ անհապաղ ու անվերապահորեն ազատ արձակեն նրանց», -ասվում է օգոստոսի 16-ին կազմակերպության կողմից հրապարակված հայտարարության մեջ:

«Քաղաքական ակտիվիստների վերջին երեք ձերբակալությունները երկրում արտահայտվելու եւ միավորվելու հիմնարար ազատությունների ապահովման նկատմամբ իշխանության մարմինների հետեւողական դաժան վերաբերմունքի ցուցանիշն է», -ընդգծվում է հայտարարության մեջ:

REAL-ի գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին անօրինական ձեռնարկատիրության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման քրեական մեղադրանքներով ձերբակալվել է օգոստոսի 12-ին:

REAL-ի ակտիվիստներ Էլշան Գասըմովը եւ Թորղուլ Իսմայիլովը ձերբակալվել են օգոստոսի 15-ին եւ 7 օր ժամկետով վարչական կալանքի տակ վերցվել ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով:

Մարդու իրավունքների տան ցանց միջազգային կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի գծով տարածաշրջանային մենեջեր Անե Բոնդեն այդ առնչությամբ հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները քննադատ ակտիվիստներին ձերբակալում է սեպտեմբերի 26-ին անցկացվելիք հանրաքվեի շեմին, ինչի նպատակը « հիմնարար մարդու իրավունքներից եւ ազատություններից քաղաքացիների օգտվելու հնարավորությունները նեղացնելն ու նրանց լռեցնելն է»:

Արդեն երրորդ ժամկետ ընտրված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 26-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել, որոնք բացահայտ ուղղված են Ադրբեջանի նախագահի առանց այն էլ լայն լիազորությունների ընդլայնմանը:

«Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրել է, որ այդպիսով Ալիեւը կայծակնային արագությամբ, առանց համաժողովրդական քննարկման, ցանկանում է կյանքի կոչել սեփական լիազորություններն ընդլայնող հանրաքվեն, իսկ Ադրբեջանի սահմանադրական դատարանը «այո» է ասել երկրում Ալիեւների միապետության օրինականացմանը:

Սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը նախատեսում է Ադրբեջանում առաջին փոխնախագահի եւ փոխնախագահների ինստիտուտի հաստատում, որոնց անձամբ նշանակելու է երկրի նախագահն առանց համաձայնեցնելու որեւէ մարմնի հետ:

Բացի այդ, առաջարկվում է նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց երկարացնել 7 տարի: Նախագահին խորհրդարանը ցրելու եւ պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ հայտարարելու լիազորություն է տրվում:

Սեփական իշխանությունը երկարացնելու Ալիեւի այդ քայլի հետ կապված «Ազադլըգ»-ը գրել է, որ ընդդիմադիր քաղաքական առաջնորդները, իրավապաշտպանները Ալիեւի այդ նախաձեռնությունը գնահատել են որպես «հետադիմական փոփոխություն», փախուստ ժողովրդավարությունից, բռնատիրության ճանապարհ բացող ցուցանիշ, ինչից պարզ է դառնում, որ իշխանության նպատակը ոչ թե երկրում բարեփոխումներ անցկացնելն է, հակաճգնաժամային միջոցառումներ պատրաստելն է, այլ ժառանգական իշխանության կյանքի երկարացումն է:

Meydan TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին այդ առնչությամբ հայտարարել է, որ «այդ փոփոխությունների գլխավոր նպատակը Ալիեւի` ցանկացած չափով իշխանության մեջ մնալու համար պայմանի ստեղծումն է, եւ հետո էլ իր ուզած ժամանակ հեշտությամբ, առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու, առանց սահմանափակման, ազատորեն` իր ընտանիքի անդամներից մեկին իշխանության փոխանցման համար իրավական մեխանիզմի ստեղծումն է:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества