Բրազիլիայում ձերբակալվել է Բաքվում Եվրոպական խաղերի նախաձեռնող Պատրիկ Հիկին
ОБЩЕСТВОԲրազիլիայում ձերբակալվել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ, 2015 թվականին Բաքվում Եվրոպական խաղերի անցկացման նախաձեռնող Պատրիկ Հիկին:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ին` նշելով, որ չինովնիկին ձերբակալել են Ռիոյի օլիմպիական խաղերի տոմսերի «անօրինական վաճառքի մասին հետաքննության շրջանակում»:
71-ամյա Հիկին կասկածվում է տոմսերն ավելի թանկ վաճառող երրորդ կողմին փոխանցելու մեջ: Բրազիլական մամուլի համաձայն` երբ ոստիկանները եկել են ձերբակալելու Հիկիին, նա փորձել էր փախչել:
Պատրիկ Հիկին նաեւ Հոլանդիայի օլիմպիական կոմիտեի նախագահն է:
Բաքվում անցկացված առաջին Եվրոպական խաղերը Պատրիկ Հիկիի գաղափարն է եղել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2015 թվականին Պատրիկ Հիկիին պարգեւատրել էր «Պատվո» շքանշանով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



