ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի 60-ամյակի առթիվ
ОБЩЕСТВОՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 17-ին շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ իր գործունեության մեջ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Հ Հ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Դուք նշանակալի ավանդ եք ներդրել մեր երկրում արխիվային գործի կազմակերպման և զարգացման ասպարեզում, որակական նոր մակարդակի բարձրացրել Հայաստանի ազգային արխիվի աշխատանքը: Հեղինակել եք հայ ժողովրդի նորագույն պատմությանն առնչվող արժեքավոր գիտական աշխատություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



