«Ասպար Արմսը» զենքի արտադրությամբ զբաղվելու լիցենզիա կստանա
ОБЩЕСТВО«Ասպար Արմս» ՍՊԸ-ին զենքի արտադրության համար համապատասխան լիցենզիա տրամադրելու հարցը վաղը կայանալիք կառավարության նիստին կներկայացնի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Ասպար Արմս» ընկերությանը «Զենքի /քաղաքացիական զենքի եւ դրանց փամփուշտների արտադրություն, զենքի գեղարվեստական հարդարում եւ նորոգում/ արտադրության» լիցենզիան կտրվի երեք տարի ժամկետով:
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից: Նշենք, որ ըստ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի՝ «Ասպար Արմս» ընկերությունը ստեղծվել է 2006թ. հուլիսին, իսկ հիմնադիրներն էլ Արամ Ֆրանկյանն ու Վահե Շամիրյանն են:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



