Ռիո-2016. Բրազիլիայի խոշոր հաշվով հաղթանակը, Նեյմարի ռեկորդը
СПОРТՌիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակչում Բրազիլիան 6 անպատասխան գնդակ է ուղարկել Հոնդուրասի դարպասը:
Հանդիպման հաշիվը 14-րդ վայրկյանին բացել է Նեյմարը, ով դարձել է Օլիմպիական խաղերի պատմության ամենաարագ գոլի հեղինակը: Մինչև ընդմիջում դուբլի հեղինակ է դարձել Գաբրիել Ժեզուսը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում աչքի է ընկել Մարկինյոսը:
Դրանից հետո մեկ անգամ աչքի է ընկել Լուանը, իսկ Նեյմարն ավելացված ժամանակում հաջող է իրացրել 11 մետրանոցը:
Բրազիլիան եզրափակչում կմրցի Նիգերիա - Գերմանիա զույգի հաղթողի հետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



