Առանց դիմահարդարման Ադելը ցնցել է իր տեսքով
ФОТОՄենք սովոր ենք երգչուհի Ադելի տեսնել խնամված, սակայն համացանցն հիմա ակտիվորեն քննարկում է 28-ամյա հայտնի երգչուհու լուսանկարները, որոնցում Ադելն առանց շպարի է:
Երգչուհին Instagram-ում հրապարակել է մի քանի նկար, իսկ ավելի ուշ՝ տեսանյութ՝ հայտնելով, որ հիվանդության պատճառով չեղյալ է համարում Ֆենիքսում համերգը:
«Ողջույն բոլորին, հատկապես նրանց, ովքեր ապրում են Արիզոնայի նահանգի Ֆենիքս քաղաքում: Ես չեմ կարող երկրորդ համերգը տալ այստեղ, քանի որ մրսել եմ, շատ եմ ցավում, որ հիասթափեցրի ձեզ: Առաջին համերգի ժամանակ ես արդեն հիվանդ էի եւ ջերմում էի: Երկրորդ համերգին այդպես չեմ դիմանա, քանի որ վիճակս ավելի է բարդացել: Անգամ եթե երգեմ, ես չեմ ապահովի այն որակը, որով հպարտանում եմ: Ես, իրոք, ցավում եմ, շատ եմ ցավում: Խոստանում եմ, որ կապաքինվեմ եւ անպայման կվերադառնամ ձեզ մոտ»,- ասել է Ադելը: