Ереван, 30.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ներկա պահին Ուկրաինայի հետ հակամարտության սրումը ՌԴ-ին ձեռնտու չէ

АНАЛИТИКА

 Վերջերս բրիտանական և ամերիկյան պարբերականներում կրկին սկսվեց շրջանառվել այն տեսակետը, որ «Ռուսաստանը սովորաբար ագրեսիա է դրսևորում ամեն անգամ, երբ աշխարհը ներգրավված է այլ խնդիրներով»։ Սակայն այս անգամ Ռուսաստանը ոչ թե հարձակում իրականացնողն էր, այլ «պաշտպանվող կողմը»։

Օգոստոսի 10-ին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարեց, որ Ղրիմում ահաբեկչության կազմակերպելու մեղադրանքով երկու կասկածյալ է ձերբակալվել: Մոսկվան ուկրաինացի դիվերսանտների նկատմամբ մեղադրանք է հարուցել թերակղզու տարածք ներխուժելու և ԱԴԾ-ի աշխատակցի ու մեկ զինծառայողի սպանության համար:

Ուկրաինական կողմը, հերքելով բոլոր մեղադրանքները, Ղրիմի հետ սահմանին ծանր զրահատեխնիկա է տեղակայել՝ բարձրացնելով զորքերի մարտական պատրաստվածության մակարդակը: Արևմուտքն այնքան էլ հակված չէ հավատալու Մոսկվայի պնդումներին և ավելի շուտ կատարվածը կապում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին խոչընդոտներ ստեղծելու հետ։

Նախ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ եվրոպական երկրներին ու ԱՄՆ-ին Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար կոալիցիա ձևավորելու վերաբերյալ կոչերը մեկնաբանվեցին որպես ուկրաինական ճգնաժամից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու փորձեր: Իսկ այժմ ահաբեկչություններ կազմակերպելու վերաբերյալ մեղադրանքներով, ըստ որոշ փորձագետների, Պուտինը փորձում է համոզել Արևմուտքին, որ պայմանավորվածություններն իրականում Կիևն է խախտում: Նա հույս ունի նման մարտավարությամբ ստիպելու Եվրոպային ճնշում գործադրել Կիևի վրա:

Ամերիկյան Time պարբերականը գրում է, որ ՌԴ-ն թերակղզում իր վերահսկողությունն ամրապնդելու համար կամ հսկայական գումարներ պետք է ծախսի նոր ենթակառուցվածքներ ստեղծելու համար, ինչպես օրինակ՝ կամուրջներ, էլեկտրական հաղորդալարեր, խողովակաշարեր և այլն կամ էլ ընտրի ավելի վտանգավոր տարբերակ՝ ներխուժի Ուկրաինա և կամուրջ անցկացնի երկրի արևելյան և հարավային շրջաններից դեպի Ղրիմ: Եթե Ռուսաստանը նման նպատակ է հետապնդում, ապա իսկապես իդեալական ժամանակահատված է ընտրել. ԱՄՆ-ն զբաղված է նախագահական ընտրություններով, ԵՄ-ն՝ Brexit-ով, սրան գումարած օլիմպիական խաղերը։ Բրիտանական The Times պարբերականը նշում է, որ Պուտինին արտաքին ճգնաժամն անհրաժեշտ է ներքին խնդիրները լուծելու համար:Ռուսաստանում կայանալու են Պետդումայի ընտրություններ, և թեև ընդիմությունն իշխանության հասնելու հնարավորություններ չունի, երկրում գնալով դժգոհությունն ավելանում է:

Բացի այդ, իրավիճակի սրումը «կազատի Պուտինին» խաղաղ բանակցություններ անցկացնելու և որևէ զիջման գնալու անհրաժեշտությունից: Միևնույն ժամանակ, չի բացառում, որ այս պահին Ռուսաստանը չի ձգտում Ուկրաինայի հետ պատերազմ սկսել. այն իմաստ չունի, քանզի Ղրիմին նոր պատժամիջոցներ պետք չեն: Պատժամիջոցների չեղարկման համար անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը և Ուկրաինան իրագործեն Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, սակայն երկու կողմը միմյանց է մեղադրում իր մասը չիրագործելու մեջ:

Օգոստոսի 15-ին Եկատերինբուրգում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպման ժամանակ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդգծել է, որ Դոնբասում ստեղծված իրավիճակը հնարավորություն չի տալիս անգամ խոսելու ՌԴ-ի դեմ կիրառած պատժամիջոցների չեղարկման մասին: Լավրովը ՌԴ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության բոլոր մեխանիզմները վերականգնելու հույս է հայտնել:

Հետևաբար, ներկայիս ծանր տնտեսական պայմաններում ՌԴ-ին իսկապես ձեռնտու չէ այս հակամարտության սրումը, քանզի այն նոր պատժամիջոցների կիրառման առիթ կհանդիսանա:

Անի Գասպարյան

Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах?