Քայլի Ջենները 4.5 մլն դոլարով շքեղ առանձնատուն է գնել
ФОТОՔայլի Ջենները 4.5 մլն դոլարով շքեղ առանձնատուն է գնել: Հատկանշական է, որ դա Քիմ Քարդաշյանի 19-ամյա դստեր գնած արդեն 3-րդ անշարժ գույքն է: Բացի այդ, նոր տունը գտնվում է մայիսին նրա գնած առանձնատան կողքին:

Նշենք, որ Քայլիի ֆինանսական վիճակը բարելավվում է, եւ դրանում իր դերակատարումն ունի ոչ միայն ընտանեկան շոուն, այլ Puma-ի հետ նրա գովազդային նախագծերը, եւ որ ամենակարեւորն է, Քայլիի ապրանքանիշի կոսմետիկան օնլայն վաճառվում է հաշվված րոպեներում:

TMZ-ի փոխանցմամբ՝ ռանչոյի ոճով նոր առանձնատունը գտնվում է Հիդդեն Հիլսում:

Առանձնատանը, որը Քայլին մտադիր է օգտագործել որպես իր ապրանքանիշի կոսմետիկայի գովազդի համար աշխատավայր, կա 4 ննջարան, 4 լոգասենյակ, ավտոտնակ 4 մեքենայի հ ամար, ջակուզի եւ լողավազան:

Առանձնատան տարածքում կա նաեւ հսկայական խաղողի այգի:


1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...



