Քանյե Ուեսթն ամբողջ աշխարհում իր ապրանքանիշի 21 խանութ է բացում
ФОТОՔանյե Ուեսթն ամբողջ աշխարհում իր ապրանքանիշի 21 խանութ է բացում: Այս մասին Քիմ Քարդաշյանը հայտնել է Twitter-ում իր բաժանորդներին:
«21 խանութ ամբողջ աշխարհում»,- գրել է հայուհին եւ տեղադրել աշխարհի քարտեզը, որի վրա նշված են խանութների կետերը:
Ռեփերի The Life of Pablo ապրանքանիշի խանութները կբացվեն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Գերմանիայում, ՀԱՀ-ում եւ Ավստրալիայում:
Առաջիկա հանգստյան օրերին կգործարկվի 21-րդ կետը: Մասնավորապես, այսպես կոչված «փոփ ափ» խանութներ կբացվեն Ուեսթի հայրենի քաղաքում՝ Չիկագոյում, ինչպես նաեւ Դեթրոյթում, Տորոնտոյում, Լոնդոնում, Բեռլինում, Քեյփթաունում:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Քանյե Ուեսթը գերազանցել է Մայքլ Ջեքսոնի ռեկորդը. ռեփերի հիթը 40-րդ անգամ հայտնվել է Billboard 100-ի լավագույն տասնյակում (Մայքլի ցուցանիշը 39-ն է): Ռեփերի ScHoolboy Q The Part ստեղծագործությունը երկու ամսում 50 միլիոն դիտում է ունեցել: