Հռոմի պապը խոստացել է Բելառուս այցելել
ОБЩЕСТВОՀռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստացել է ժամանակ գտնել Բելառուս այցելելու համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսում առաքելական նոր նվիրակ արքեպիսկոպոս Գաբոր Փինթերը. փոխանցում է Интерфакс-ը:
«Հռոմի պապն ասել է, որ ժամանակ և հնարավորություն կգտնեն այդ այցի համար: Ես չեմ կարող ասել`երբ կամ ինչպես, սակայն, կարծում եմ, որ պոնտիֆիկոսի ասածն ինչ-որ դրական բան է Բելառուսի համար»,- ասված է նրա հաղորդագրությունում:
Փինթերի խոսքով՝ Ֆրանցիսկոս պապի հետ 13 օր առաջ կայացած հանդիպման ընթացքում իրենք խոսել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Հռոմ կատարած այցի և պոնտիֆիկոսի հետ նրա հանդիպման մասին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



