Ճապոնիան պատրաստում է երկրի պատմության մեջ ամենախոշոր ռազմական բյուջեն
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի կառավարությունը 2017 ֆինանսական տարում կներկայացնի երկրի պատմության մեջ ամենախոշոր ռազմական բյուջեն, որը նախատեսում է, մասնավորապես, ուժեղացնել պաշտպանությունը հյուսիսկորեական հրթիռներից եւ Հարավչինական ծովում Չինաստանին դիմակայելու համար սուզանավ կառուցել, հայտնում է NHK-ը:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պաշտպանական ծախսերը 2017-ին կաճեն 2.3 տոկոսով եւ կկազմեն 5.16 տրլն իեն՝ 51.6 մլրդ դոլար:
Ճապոնիայի ռազմական ծախսերի աճը պայմանավորված է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների փորձարկումներով, այդ թվում վերջերս բարեհաջող գործարկած բալիստիկ հրթիռով, որը հասել էր ճապոնական բացառիկ տնտեսական գոտուն՝ չնայած Տոկիոյի եւ Վաշինգթոնի ունեցած՝ հրթիռների որսման եւ նախազգուշացման միջոցների:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



