Թրամփը Քլինթոնին համեմատել է Անգելա Մերկելի հետ
МЕЖДУНАРОДНОЕՀանրապետական Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում իր մրցակից Հիլարի Քլինթոնին համեմատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ եւ հայտարարել, որ Մերկելի օրոք Գերմանիայում բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել:
«Հիլարի Քլինթոնը ցանկանում է դառնալ ԱՄՆ-ի Անգելա Մերկելը: Մենք տեսնում ենք՝ որքան շատ խնդիրներ է դա ստեղծել Գերմանիայում»,- ասել է նա՝ հիշատակելով, մասնավորապես, հանցավորության աճը:
Նրա խոսքով՝ «մենք արդեն իսկ բազմաթիվ խնդիրներ ունենք եւ չենք ցանկանում, որ դրանք էլ ավելի շատ լինեն»:
Թրամփն իր կողմնակիցների առջեւ ելույթ է ունեցել Հյուսիսային Կարոլինայի նահանգում, նրա ելույթը ցուցադրել են ամերիկյան առաջատար հեռուստաալիքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



