Բանգլադեշում հարյուրավոր մարդիկ դանակակռիվ են սարքել սերիալի շուրջը ծագած վեճի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՖանտազիայի ժանրի հնդկական հեռուստասերիալի պատճառով վեճ Է սկսվել Բանգլադեշի արեւելքի գյուղերից մեկում, ինչի հետեւանքով 100 մարդ Է վիրավորվել: Այդ մասին հայտնել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Նշվում Է, որ Հաբիգանջի շրջանի բնակիչները հավաքվել են Դհոլ գյուղի ռեստորանում՝ դիտելու «Քիրանմալան»՝ բենգալերեն հեռուստասերիալ ռազմիկ-արքայադստեր մասին, որը մարդկությանը փրկում Է չար ուժերից:
Դիտման ընթացքում ծայր առած վեճը վերաճել Է ծեծկռտոցի: Սերիալի զայրացած սիրահարներն սկսել են ջարդուփշուր անել ռեստորանը եւ փայտերով ու դանակներով խփել միմյանց: Ոստիկանությունն ստիպված Է եղել ռետինե գնդակներ եւ արցունքաբեր գազ կիրառել:
Վերքեր ստացած 100 հոգուց 15-ի համար հոսպիտալացում Է պահանջվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»
5
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России



