Իդելական տեսք ունենալու կանոններ հանրահայտ գեղեցկուհիների կողմից
ЛАЙФԸստ Ջիորջիո Արմանիի՝ Գրավիչ լինելը ոչ թե նկատվելն է, այլ հիշվելը:
Ուստի եթե ցանկանում ենք, որ մարդիկ մեզ ընդմիշտ հիշեն, պետք է իմանանք իդեալական տեսք ունենալու հիմնական կանոնները:
Այսօր ձեզ կներկայացնենք խորհուրդներ նորաձևության աշխարհի գլխավոր թելադրող կանանցից, ովքեր կօգնեն մեզ լրացնել մեր ոճը և այն ավելի կանացի դարձնել
Գրեյս Քելլի
-
Լայն կիսաշրջազգեստներ կրեք
-
Ընգծեք ձեր հագուստը էլեգանտ աքսեսուարներով՝ երկար ձեռնոցներ, մարգարիտներ, շարֆեր, ականջօղեր:
-
Չափավոր դիմահարդարում արեք
Էլիզաբեթ Թեյլոր
-
Կրեք պարզ, կիպ, և գեղեցիկ դեկոլտեով զգեստներ
-
Մի վախեցեք շատ վառ տեսք ունենալուց. զգեստի հետ մորթի և ժանյակ կրեք:
Օդրի Հեփբերն
-
Հիշեք այս կարևոր կանոնը. « Ձեզ ուշադիր ուսումնասիրեք և գտեք ձեր ամենաուժեղ կողմերը:»
-
Նախապատվությունը տվեք սև, սպիտակ, կարմիր և ավազագույն գույներին:
-
Որպես ամենօրյա հագուստ կրեք ծնկի երկարության կիպ կիսաշրջազգեստ և սև կամ մուգ շագանակագույն բարձր օձիքով սվիտերներ:
-
Մի մոռացեք աքսեսուարների մասին. էլեգանտ պայուսակ, երկար մետաքսե ձեռնոցներ, ադամանդյա զարդեր և գլխարկներ:
-
Կրեք միջին բարձրության կրունկներով կոշիկներ
Մերլին Մոնրո
-
Վառ գույնի շրթներկն ու գեղեցիկ ժպիտը առաջին տեղում են:
-
Նախապատվությունը տվեք հարթ գործվածքներին և պարզ գույներին՝ սև, սպիտակ, մոխրագույն, կամ բեժ:
-
Կրեք բարձրակրունկներ
Սոֆի Լորեն
-
Ընտրեք այն, ինչը դուք շատ եք հավանում: Թույլ մի տվեք, որ ուրիշները որոշեն, թե դուք ինչ եք հագնելու: Այդպես դուք կարող եք կորցնել ձեր սեփական ոճը:
Բրիջիդ Բարդո
-
Ընտրեք իդեալական զգեստ, որ կհագնեք ցանկացած երեկոյի:
Կատրին Դենյով
-
Կրեք ծնկից ներքև կիսաշրջազգեստներ, դասական բլուզով և փոքրիկ դեկոլտեով:
-
Նուրբ դիմահարդարվեք. ընդգծեք շուրթերը և հոնքերը և մեղմ գույներով ստվերաներկեք աչքերը:
Մոնիկա Բելլուչի
-
Ընդգծեք ձեր մարմնի միայն մի մասը. եթե ցանկանում եք ընգծել ոտքերը, ապա փակեք դեկոլտեն և հակառակը:
-
Հիշեք կնոջ գլխավոր զենքը վառ շրթներկն է և արձակած վարսերը:
-
Կիսաշրջազգեստի ամենաճիշտ երկարությունը ծնկից մի փոքր ներքևն է. այդպես դուք ընդգծում եք ձեր կոնքերը:
Անջելի Ջոլի
-
Կրեք սև գույն. Դա հրաշալի ընտրություն է թե՛ ամենօրյա և թե հատուկ առիթների համար:
-
Շրթներկի փոխարեն շուրթերի փայլ օգտագործեք
-
Կրեք ինչքան հնարավոր է քիչ աքսեսուարներ
Նիկոլ Քիդման
-
Միագույն հագուստ կրեք
-
Կիպ զգեստներ կրեք
Շերլիզ Թերոն
-
Մի՛ վախեցեք հնաոճ լինելուց. ստեղծեք ձեր սեփական ոճը և մի՛ հետևեք նորաձևությանը:
Սալմա Հայեք
-
Երբեք բաց մի թողեք ձեր գեղեցկությունն ընդգծելու հնարավորությունը. ճանաչեք ինքներդ ձեզ և այնպիսի հագուստ ընտրեք, որը կընդգծի ձեր բարեմասնությունները և կթաքցնի թերությունները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: