Վերաքննիչ դատարանը Դավիթ Սանասարյանին կալանքը գրավի դիմաց փոխելու որոշում է կայացրել
ОБЩЕСТВОՎերաքննիչ դատարանը որոշել է 1.5 միլիոն դրամ գումարի դիմաց կալանքից ազատել «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Դավիթ Սանասարյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Սանասարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
Վերաքննիչ դատարանը մինչ այդ բավարարել էր «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի և նրա փաստաբանների միջնորդությունը՝ թույլատրելով Ղուկասյանին ներկա գտնվել դատական նիստին։ Անդրիաս Ղուկասյանի ներկայությունը նիստին ապահովվելու համար դատարանը հետաձգել է խափանման միջոց կալանքը փոխելու հարցի քննությունը: Դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 24-ին:
Դավիթ Սանասարյանը և Անդրիաս Ղուկասյանը կալանավորվել են անկարգություններ կազմակերպելու կասկածանքով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



