6 քարանձավ-հյուրանոց, որոնք յուրօրինակ հանգիստ են առաջարկում բնության գրկում (լուսանկարներ)
ЛАЙФԳիշերակացը բաց երկնքի տակ կամ ամենաշքեղ հյուրանոցային համարում կամ ստորջրյա հյուրանոցում իսկապես հրապուրիչ կարող է հնչել, իսկ ի՞նչ կարելի ասել քարանձավում գիշերելու մասին: Այս մասին գրում է Huffington Post-ը՝ ներկայացնելով 6 քարանձավային հյուրանոց, որոնք գտնվում են աշխարհի տարբեր երկրներում:
1. The Caves, Ճամայկա
Քարանձավային սենյակում գիշերել կարելի է Ճամայկայի Նեգրիլ առողջարանային քաղաքում գտնվող The Caves հյուրանոցի հետաքրքրաշարժ քոթեջներում: Համալիրը կառուցված է կրաքարային ժայռերի գագաթին, որտեղ գտնվում են նույնանուն քարանձավները:
![]()
2. Les Hautes Roches, Ֆրանսիա
Les Hautes Roches-ն իրենից ներկայացնում է հին վանական համալիր, որը գտնվում է Ֆրանսիայի Լուար գետի ափին: Այն վերածվել է շքեղ հյուրանոցի, որի 15 սենյակներից 12-ը կառուցված է քարանձավների ներսում:
![]()
3. Museum Hotel, Թուրքիա
Տեղակայված լինելով Կապադովկիայում՝ Museum Hotel հյուրանոցն իրենից «կենդանի թանգարան» է ներկայացնում, որը մեկտեղում է պատմությունը, բնությունն ու շքեղությունը:
![]()
4. Desert Cave Hotel, Ավստրալիա
Հարավային Ավստրալիայում գտնվող Desert Cave Hotel-ը պարզապես հյուրանոց չէ, այն իրենից մի ամբողջ ստորգետնյա աշխարհ է ներկայացնում: Հյուրանոցային համալիրը, բացի համարներից, ներառում է ստորգետնյա կամարակապ առևտրի սրահն ու բարը:
.jpg)
5. Sextantio le Grotte della Civita, Իտալիա
Վերանորոգված քարանձավները տեղակայված են Իտալիայի Մատերա քաղաքում, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Քարանձավ-համարները համալրված են ժամանակակից հարմարություններով:

6. Beckham Creek Cave Lodge, ԱՄՆ
Արկանզաս նահանգում տեղակայված այս համալիրում հնարավոր է ամբողջական քարանձավային օթյակ վարձել, որը նախատեսված է 10 հոգու համար: Այն ներկառուցված է անմիջապես լեռան ծերպերում:
![]()



