Ասպիրինը՝ հագուստը սպիտակեցնող միջոց
ЛАЙФ168.am-ը գրում է.
Գիտեի՞ք արդյոք, որ ասպիրինի հաբը կարող է հագուստի վրայից հեռացնել լաքաներն ու սպիտակեցնել այն:
Ognov կայքը ներկայացնում է մի հնարք, որը կօգնի վերականգնել հագուստի երբեմնի սպիտակությունն ու կանխարգելել դրա դեղնությունը: Ասպիրինի հաբը կօգնի մաքրել նույնիսկ ամենախորը լաքաներն ու վերադարձնել հագուստին երբեմնի իդեալական տեսքը:
Ինչպես պետք է լվանալ սպիտակ հագուստը
- Ասպիրինի 5 հաբը լուծեք 8 լ տաք ջրում: Հագուստը թրջեք ստացված խառնուրդի մեջ և թողեք մնա 8 ժամ:
- Կարող եք ասպիրինի հաբերը նախօրոք մանրացնել, որպեսզի ավելի լավ լուծվեն:
- Ասպիրինի մի քանի հաբը գցեք լվացքի մեքենայի մեջ: Այս մեթոդը կվերադարձնի հագուստի սպիտակությունը: Եթե լվացքի մեքենայով լվանալուց առաջ հագուստը պահեք ասպիրինի խառնուրդի մեջ, արդյունքն ուղղակի կապշեցնի ձեզ:
Այժմ գիտեք, թե ինչպես է պետք լվանալ հագուստը, որպեսզի վերացնեք լաքաներն ու վերադարձնեք սպիտակությունը:
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



