Զիդանն առաջին հերթին կփորձի Իսպանիայի չեմպիոն դառնալ. Կակա
СПОРТՄադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Կակայի կարծիքով` նոր մրցաշրջանում մադրիդյան ակումբը կկենտրոնանա Իսպանիայի չեմպիոնության նվաճման վրա: Վերջին անգամ «արքայական ակումբ»-ը Պրիմերայի չեմպիոն է դարձել 2012 թվականին:
«Ես կարծում եմ, որ երբ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ես դառնում, ապա քեզ բարձունքում ես զգում: Դա ամենակարևոր տիտղոսն է: Նոր մրցաշրջանում «Ռեալ»-ը կփորձի նվաճել բոլոր տիտղոսները:
4 տարի է անցել այն ժամանակվանից, երբ մադրիդցիները Պրիմերայի չեմպիոն են դարձել: Այդ իսկ պատճառով Զիդանն առաջին հերթին կփորձի Իսպանիայի չեմպիոն դառնալ»,- Marca-ն մեջբերում է Կակայի խոսքերը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



