«Մանչեսթեր Յունայթեդ»-ը վստահ հաղթանակ տարավ «Սաութեմփթոն»-ի նկատմամբ. Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման
СПОРТԱնգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ առավելության հասավ «Սաթութեմփթոն»-ի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը խաղը սկսվեց «կարմիր սատանաներ»-ի խաղային առավելությամբ, սակայն նրանք երկար ժամանակ չէին կարողանում իրական գոլային պահ ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Առաջին խաղակեսն հիմնականում անցավ դաշտի տերերի տարածքային և խաղային առավելությամբ, սակայն «Սաութեմփթոն»-ն էլ հակագրոհելու առիթները բաց չէր թողնում:
Ի վերջո, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները կարողացան իրենց խաղային առավելությունը վերածել նյութականի: 36-րդ րոպեին աջ եզրից Ուեյն Ռունիի կատարած գեղեցիկ փոխանցումից հետո Զլատան Իբրահիմովիչը գլխի գեղեցիկ հարվածով կարողացավ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Առաջին խաղակեսն ավարտվեց դաշտի տերերի նվազագույն առավելությամբ:
Երկրորդ խաղակեսում հյուրերը ակտիվություն դրսևորեցին, ինչի արդյունքոքւմ դրվագներից մեկում գնդակը հայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասում, սակայն մրցավարները խաղից դուրս իրավիճակ արձանագրեցին: Րոպեներ անց դաշտի տերերը կրկնապատկեցին իրենց առավելությունը: 52-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց «Սաութեմփթոն»-ի դարպասի մոտ, որը հստակ իրացրեց Զլատան Իբրահիմովիչը՝ դառնալով դուբլի հեղինակ: Բաց թողած երկրորդ գնդակից հետո հյուրերի մոտ արդեն ոչինչ չէր ստացվում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վստահորեն տիրում էր գնդաին և անընդհատ սուր գրոհներ էր կազմակերպում: Երկու անգամ գնդակը կարող էր հայտնվել «Սաութեմփթոն»-ի դարպասում, սակայն «կարմիր սատանաներ»-ի հարձակվող Անտոնի Մարսիալը երկու դեպքում էլ ուշացրեց հարվածը և պաշտպաններին հնարավորություն տվեց փակել հարվածի ճանապարհը:
75-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում խաղադաշտ մտավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինելով ողջ խաղի ընթացքում ոչնչով աչքի չընկած Խուան Մատային: Մխիթարյանն ակտիվ մտավ խաղի մեջ և անընդհատ տեղաշարժվում էր ու սուր գրոհներ կազմակերպելու փորձեր ձեռնարկում: Այնուամենայնիվ, խաղի վերջնամասում գնդակին ավելի շատ էին տիրում գնդակին՝ փորձելով շտկել իրավիճակը:
Հանդիպման ավելացված ժամանակում Հենրիխ Մխիթարյանը դաշտի կենտրոնում խլեց գնդակը մեծ արագությամբ շարժվեց առաջ, սպասեց խաղընկերների միանալուն և գեղեցիկ փոխանցումով նպաստավոր դիրք դուրս բերեց Պոլ Պոգբային, սակայն վերջինիս հարվածը անհաջող ստացվեց: Խաղի վերջում գոլեր չարձանագրվեցին և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վաստակեց 6 միավոր և ժամանակավորապես գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մյուս թիմերը պայքարի մեջ կմտնեն հանգստյան օրերին: