«Հաց բերողի» ընկերներն այսօր «Վերնիսաժում» կրկին նրա ձեռքի աշխատանքների վաճառք իրականացրին. News.am
ОБЩЕСТВО«Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանի ընկերներն այսօր՝ օգոստոսի 20-ին, «Վերնիսաժում» կրկին կազմակերպել են նրա ձեռքի աշխատանքների վաճառք:
NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Սարգսյանի ընկերներից Արմեն Խաչատրյանը նշեց, որ քաղաքացիները վաղ առավոտից «Վերնիսաժ» են գալիս՝ Արթուր Սարգսյանի գործերը գնելու նպատակով. առավոտից մինչեւ այժմ արդեն վաճառվել է 8 աշխատանք:
«Դեռ 12 աշխատանք կա, որ վաճառվի։ Վաճառքը կտեւի մինչեւ բոլորը վաճառվեն։ Հիմա հետաքրքվածությունը շատ է, գալիս են հատուկ Արթուրի աշխատանքներն են հարցնում՝ զարդատուփ, ժամացույց, նկարներ են գնում»,- ասաց նա:
Վաճառքից ստացված գումարը փոխանցվելու է հատուկ բացված հաշվեհամարին, որպեսզի հետագայում, երբ Արթուրը ազատության մեջ լինի, տնօրինի այն իր հայեցողությամբ:
Մանրամասները՝ NEWS.am-ում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



