Լոս Անջելեսում գիշերային ակումբում հրաձգության հետևանքով սպանվել է 2 մարդ, ևս 2-ը վիրավոր են
ОБЩЕСТВОԼոս Անջելեսի արվարձանում գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 տղամարդ սպանվել է, ևս 2-ը վիրավորվել են, հայտնում է Los Angeles Times-ը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Xposed Gentlemen's Club հաստատությունում: Ենթադրվում է, որ 2 մահացածները նրանք են, ովքեր սկսել են հրաձգությունը, իսկ երկու վիրավորները` հաստատության անվտանգության աշխատակիցները: Կրակոցները հնչել են, երբ ակումբում եղել է 15 մարդ: Դեպքի վայրում զենք է հայտնաբերվել:
Հանցագործության դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության քննիչները: Աղբյուրը նշում է, որ նախկինում բողոքներ են ներկայացվել ակումբի նկատմամբ, որտեղ կանացի մերկապար են ցուցադրում, վաճառում են նաև թմրանյութեր և զբաղվում են մարմնավաճառությամբ:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



